fbpx
Աշխարհ

Հոնկոնգում բողոքի ակցիաների պատճառով անհապաղ տարհանել են խորհրդարանի անձնակազմին

Հոնկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն վերաճել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների։

«Օրենսդիր ժողովի քարտուղարությունը կարմիր նախազգուշացում է հայտարարել հոկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 15:55-ին: Ամբողջ անձնակազմից պահանջվում է անվտանգ պայմաններում անհապաղ տարհանվել Օրենսդիր ժողովի համալիրից»,-ասված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է բողոքի դուրս եկել Հոնկոնգի փողոցներ:

Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, և զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները:

Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի բնակիչները հավաքվել են հրապարակներում ու փողոցներում: Նրանց մեծամասնությունը սև է հագնված, քանի որ բողոքողները ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձը համարում են «սգո օր»: Անվտանգության միջոցառումների շրջանակում Հոնկոնգում փակ է առևտրական կենտրոնների մեծամասնությունը, ինչպես նաև մետրոյի 19 կայարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ