fbpx
Աշխարհ
20:30 17/11/2019

Հոնկոնգում ցուցարարները աղեղներով կրակել են իրավապահների վրա

Հոնկոնգում կրկին բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարբների միջև։ Բախումների ընթացքւոմ ցուցարարները աղեղներով կրակել են իրավապահների վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Հաղորդվում է, որ աղեղներով կրակելու հետևանքով վիրավորվել է ոստիկաններից մեկի ոտքը: Ցուցարարները նաև ոստիկանների վրա են նետել բենզինով լի շշեր:

Հոնկոնգի իրավապահ մարմինները այս գործողությունները կանխելու նպատակով ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ջրային թնդանոթ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ