fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ցույցերի ֆոնին հատուկ ջոկատ է կազմվել

Հոնկոնգում 80 մարդուց բաղկացած հատուկ ջոկատ կձևավորվի: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:

Ակնկալվում է, որ զինյալներ կներգրավվեն նաև Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի նստավայրը պաշտպանելու համար:

Հատուկ ջոկատում կամավորական հիմքով կընդունվեն ուժայիններ, որոնք ապստամբությունները և բանտերում խռովությունները ճնշելու պատրաստվածություն են անցել:

Նշենք, որ երկրում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարների հիմնական մասն ուսանողներ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ