fbpx
Աշխարհ

Հոնկոնգում եկրարացվել է օդանավակայանում բողոքի ակցիաների անցկացման արգելքը

Հոնկոնգի Գերագույն դատարանը երկարացրել է հատուկ որոշման ժամկետը, որը Չել Լապ Կոկ օդանավակայանում բողոքի ակցիաների անցկացման ժամանակավոր արգելք է սահմանում։ Այս մասին հաղորդում է RTHK ռադիոկայանը:

«Օդակայանի նորմալ աշխատանքը խիստ կարևոր է Հոնկոնգի միջազգային հեղինակության և բիզնեսի շահերի ապահովման համար», – ասել է դատավոր Ուիլսոն Չանը:

Այս միջոցը ձեռնարկվել է դեմոկրատամետ ակտիվիստների կողմից իրականացվող նոր ակցիայի նախօրեին, որը կոչված է խափանելու տրանսպորտի աշխատանքը, որն գործում է օդանավակայանի և քաղաքի միջև:

Սոցիալական ցանցերում և մեսենջերներում տարածվում են շաբաթ զանգվածաբար ավտոբուսներով, գնացքներով, տաքսիներով և մեքենաներով օդանավակայան ուղևորվելու կոչերը՝ տրանսպորտային համակարգի գերծանրաբեռնվածություն ստեղծելու համար:

Ուղևորներին խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն 3 ժամ առաջ:

Անցյալ շաբաթվա վերջին ցուցարարները արգելափակել էին նաև մեկնման սրահը, ինչը հարյուրավոր թռիչքների չեղարկման էր հանգեցրել: Անվտանգության նկատառումներից ելնելով` օդանավակայանի ղեկավարությունը նախորդ չորեքշաբթիից մեկնման և ժամանման սրահների մուտքի սահմանափակումներ է սահմանել՝ տերմինալ ներս թողնելով միայն տոմսերով ուղևորներին և անձնակազմին: Շենքի բոլոր մուտքերի մոտ պատնեշներ և հսկիչ կետեր են գտնվում: Մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 24 ժամվա ընթացքում թռիչքի տոմս և անձը հաստատող փաստաթուղթ:

Ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որի նպատակադրվել է կարգավորել Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը ՝ անձանց դատական հետապնդման համար, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են:

Հասարակության ճնշման ներքո տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը օրինագիծը հանել էր օրակարգից, բայց դա չէր դադարեցրել հակակառավարական բողոքների ալիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ