fbpx
Աշխարհ
12:54 04/02/2020

Հոնկոնգում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Հոնկոնգում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չինաստանի տարածքում զոհերի թիվը գերազանցել է 420-ը:

Մահացածը 39-ամյա տղամարդ է, որը համաճարակի էպիկենտրոն Ուհանում է եղել հունվարի 21-ին, ինչից հետո Հոնկոնգ է վերադարձել: Պարզվել է, որ նրա մայրը վարակակիր է եղել:

Այժմ Հոնկոնգում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ինչ վերաբերում է 39-ամյա տղամարդուն, ապա սա Չինաստանի սահմաններից դուրս նոր վարակի հետևանքով մահվան արդեն երկրորդ գրանցված դեպքն է: Առաջինը տեղի է ունեցել Ֆիլիպիններում անցած կիրակի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 20 000-ը: Բացի դրանից՝ աշխարհի 23 երկրում գրանցվել է վարակման առնվազն 151 դեպք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ