fbpx
Աշխարհ

Հոնկոնգում Սուրբծննդյան նախօրեն իրական քաոսի է վերածվել․ բողոքի ակցիաները շարունակվում են

Հոնկոնգում դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, հարյուրավոր ցուցարարներ քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների մոտ դուրս են եկել չթույլատրված ցույցերի։ Այս մասին հաղորդում է The Guardian թերթը:

Առևտրի կենտրոններում ցուցարարներն անձրևանոցներ և այլ առարկաներ են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք, դրանց պատասխանելով, մահակներով ծեծել են ցուցարարներին: Ըստ հաղորդման՝ նրանցից մեկը նույնիսկ զենք է պարզել ցուցարարների վրա, սակայն չի կրակել:

Նշվում է, որ Peninsula հյուրանոցի մոտ ցույցերը վերածվել են քաոսի ու անկարգությունների:

Մոտ 100 ցուցարար Mira Place առևտրի կենտրոնում ներխուժել է Starbucks սրճարան և մեծ վնասներ հասցրել: Սրճարանների ցանցը ցուցարարների զայրույթի առարկան է դարձել այն բանից հետո, երբ Maxim’s Caterers ընկերության հիմնադրի դուստրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում դատապարտել է ցուցարարներին:

Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

«Շատ մարդիկ գնումներ են կատարում, ուստի լավ հնարավորություն է մեր ուղերձը նրանց փոխանցելու համար: Մենք պայքարում ենք ազատության համար, մենք պայքարում են մեր ապագայի համար»,- ասել է 18-ամյա ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ