Հոնկոնգում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

Հրապարակող՝

honkong

Ամենադիտվածներ

Հոնկոնգում տեղի ունեցած շրջանային ընտրությունների ձայների նախնական հաշվարկից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը:

Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել քաղաքային 18 օկրուգների խորհուրդների ուղղակի ընտրությունները, որոնցում 1090 թեկնածու պայքարում էր 452 տեղի համար: Խորհուրդները միկրոթաղամասերի մակարդակով զբաղվում են տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի և կոմունալ ծառայությունների հարցերով:

Ընտրությունները, որոնք անցել են արդեն վեցերորդ ամիսը չհանդարտվող հակակառավարական բողոքների ֆոնին, պետք է ցույց տային հանրային աջակցությունը հակառավարական շարժման և Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի իշխանությանը: Ընտրություններին մասնակցությունը եղել է ռեկորդային: Ընդհանուր առմամբ ընտրական տեղասեր են եկել 2,94 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների ընդհանուր թվի 71,2 տոկոսը:

Ամենաթարմ