Զինված Ուժեր

Մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս ճեպազրույցը սկսել է՝ վաղ առավոտից ունեցած տվյալները ներկայացնելով:

«Օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության, ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի թռչող սարքեր», – ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս պահին էլ իրավիճակը լարված է, մարտական գործողություննեը շարունակվում են ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես ցերեկային ժամերին են լինում:

«Ես ուզում եմ հստակ շեշտել, որ այդ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը մեր հրամանատարությունը շատ լավ պատկերացնում է: Ադրբեջանական դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են մեր ռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ այդ բնակավայրերն ընդհանրապես բնակեցված չեն լինում շատ վաղուց, այնտեղ նկարահանում են, տարածում են լուրերը, որն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց հաճախ ցավալիորեն ազդում է նաև մեր հանրության վրա:

Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ 10-15 օր առաջ համարվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արդեն գրավված, նույնիսկ շատ-շատ քարտեզներում, համարվում են իրենց ԶՈՒ վերահսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողությունը, և բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ջախջախվում են՝ հիմնականում հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով», – ասել է Հովհաննիսյանը՝ հորդորելով նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել ու հատկապես չտարածել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ