«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։
Նշվում է, որ գործը քննվելու է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը, լինելով Քասախ գյուղի ղեկավարը, հարկադրել է բնակիչներին չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, միևնույն ժամանակ քողարկված քարոզել է քվեարկել «Պատիվ ունեմի» օգտին՝ խոստանալով մատուցել որոշակի ծառայություններ։