fbpx
Աշխարհ

Հորդ անձրևը հեղեղել է Բաթումի և վրացական այլ քաղաքների փողոցները

Առատ տեղումները հեղեղումների պատճառ են դարձել Աջարիայում, ասյտեղ փողոցները, ճանապարհները, ինչպես նաև տների առաջին հարկերը լցվել են ջրով, տեղեկացրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Բաթումում աղբով են լցվել ջրախողովակները։ «Բաթում ջուր» ընկերությունում ասել են, որ մաքրման աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ռեժիմով։

Հորդ անձրևը խնդիրներ է ստեղծել նաև Մախինջաուրիում։ Վատ եղանակի պատճառով որոշ ժամանակով կաթվածահար էր եղել մեքենաների երթևեկը։

Հորդառատ անձրևների հետևանքների դեմ պայքարում են նաև Քոբուլեթի ամառանոցային քաղաքում, որտեղ հեղեղվել են քաղաքի փողոցներն ու ճանապարհները։ Որոշ տեղերում ջրի մակարդակը հասել է մեքենաների դռներին, նրանց տերերը ստիպված են եղել մնալ մեքենաների տանիքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ