fbpx
Աշխարհ

Հորդառատ անձրևները չեն դադարում Ճապոնիայում․ զոհերի թիվն ավելանում է

Անցյալ շաբաթվա վերջից Ճապոնիայում մոլեգնող հորդառատ անձրևների պատճառով զեհորի թիվը հասել 12-ի, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մասնավորապես, Տիբայի պրեֆեկտուրայում զոհ է դարձել 11 մարդ, ևս մեկը՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում:

Ուրբաթ օրվանից տեղատարափ անձրևներ են տեղացել Ճապոնիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Շատ շրջաններում կես օրվա ընթացքում ամսական նորմայի չափով տեղումներ են եղել։ Մոտ 2 հազար մարդ տարհանվել է հեղեղումների գոտուց :

Հաղորդվում է, որ հեղեղումների հանգեցրել է ջրի մակարդակի բարձրացումը։ Մասնավորապես, մասամբ ջրասույզ է եղել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքի Սիրամիձու տաճարը, որը երկրի ազգային հարստություններից մեկն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ