Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին հորդորեց փակել կառավարության վեց մուտքերը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին հորդորեց փակել կառավարության վեց մուտքերը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ ներկայացնելու իրենց հետագա պահանջները: Կառավարության շենքի մոտ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին հորդորեց շենք մտնելու փորձ չանել:«Կառավարության վեց մուտքերը փակում ենք, ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,-հայտարարեց նա:

Հունիսի 3-ին ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: Նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ