fbpx
Քաղաքականություն
17:10 21/01/2020

Հորդորում եմ իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ․ Աշոտյանը՝ Գորգիսյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:

ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:Հորդորում…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 21. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ