fbpx
Հասարակություն

Հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Աղաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։

Ողջախոհություն բոլորիս»։

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3759268714116812?__cft__%5B0%5D=AZWPGMDJ8oSqgpRGEsjW8rwb-3Vl2bGIFkozgkmF_FB7Vca4i8gIVQ34xQgqhrlrXMBrV6mYhPJ1Uus6pmO7QdnEgggEmeRzxQbKZRV34Sq9VvCm6-uEPxTKWx8zdW7Vx0bHrCDC8Est7oT0UHpMWYPj&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ