fbpx
Առողջապահություն

Հորդորում ենք ախտահանել այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա  Գասպարյանը իր Facebook-ում գրառում է արել․

«ԿԱՐԵՎՈՐ‼

Հարգելի՛ տնտեսվարողներ (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)։

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՈՎ

095237222

Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»:

Դիանա Գասպարյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:

https://www.facebook.com/gasparyandm/posts/3035697703127973

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ