fbpx
Հասարակություն

Հոսանքահարումից մահացել է Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը

ԱԻՆ տեղեկացնում է, որ հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ «Ղարսի» մասնաճյուղի Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը (Արմեն Հ., ծնված 1974 թ.) հոսանքահարումից տեղում մահացել է և ընկել թիվ 5 էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի խուցը (մոտ 1 մետր խորության):

Փրկարարները դին դուրս են բերել և տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ