fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզում 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է

Այսօր` օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:


Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից:


Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին:

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ