Հասարակություն

Ժամանակավորապես հոսանքազրկվել է Պուշկինի թունելը

Հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով, այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ