fbpx
Մշակույթ

21:20 9/10/2019

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կմասնակցի միջազգային թատերական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվիրակությունը հոկտեմբերի 11-ից 14-ը կմասնակցի Ղազախստանի Ակտաու քաղաքում կայանալիք «Abish Alemi» միջազգային թատերական փառատոնին:

Միջոցառմանը մասնակցելու են ինչպես ԱՊՀ, այնպես էլ այլ պետությունների ներկայացուցիչներ:

Թատրոնը փառատոնին կմասնակցի Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամայով։ Ներկայացման ռեժիսորը Մարիամ Մնացականյանն է։

Պատվիրակությունը հոկտեմբերի 10-ից 15-ը կմասնակցի փառատոնի շրջանակում կազմակերպված վարպետաց դասերին, բաց քննարկումներին, կհյուրընկալվի հայկական համայնքում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Վերեվ