fbpx
Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս մեկ մարզիկով:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրի է արժանացել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը:

Հայաստանը մինչ այս պահն ունի 14 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ