fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։

1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։

Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։

Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ