fbpx
Սպորտ

08:44 14/8/2019

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մենարկային գոտեմարտում 4։4 հաշվով ցավալի պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվեց, Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 6։9 հաշվով զիջեց հույն Գերոգիոս Կուգիումծիդիսին։ Քառորդ եզրափակչում հույն ըմբիշը 2։12 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին և Դավիթը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակչում 2։5 հաշվով զիջեց Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակչում կանդացի ըմբիշը 1։5 հաշվով պարտվեց հնդիկը Դիփակ Պունյաին և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։

125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0։10 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Վերեվ