fbpx
Քաղաքականություն

Հովհաննիսյանն անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանի շուրջ ընդդիմադիրների խոսակցություններին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անվան ու գործունեության շուրջ ընդդիմադիրների խոսակցություններին:

«Արշավ է սկսվել Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցելու մեր ներկայացուցչի դեմ: Սա արշավ է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ, ասել է թե՝ ՀՀ-ի դեմ:

Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել ՀՀ-ի դեմ: Էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ այլ օտարերկրյա ազդեցությունների գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս, օրինակ՝ պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան: Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից:

Ո՞ւմ է ձեռք տալիս պատերազմից հետո իրենց հետ փոխկապակցված մարդկանց ներկայությամբ ավերել պետական կառույցները, շենքերը և այլն:

Ուրեմն ես հարց ունեմ, հարգելի’ գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ