fbpx
Հասարակություն

Հովիկ Մուսայելյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում երկու հարց էր`խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի միակ թեկնածու առաջադրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա միաձայն ընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունից հետո ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կներկայացնի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ