«Տոտենհեմից» «Ինտեր» տեղափոխված Քրիստիան Էրիկսենը խոսել է տեղափոխության մասին։
«Ամեն ինչ աստիճանաբար կարգավորվում է: Կարծում եմ, որ այստեղ գալու որոշումը ճիշտ էր: Ինձ շատ ջերմ ընդունեցին ինչպես երկրպագուները, այնպես էլ թիմակիցները:
Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Ինտերի» կազմում: Ցավալի է, որ ես դեռ չեմ ամբողջովին զգացել մարզադաշտում երկրպագուների կողմից ստեղծված մթնոլորտը, բայց ամեն ինչ լավ է ընթանում:
Չեմ կարծում, որ դուք տեսել եք իրական Էրիկսենին: Ես կարողանում եմ ավելի լավ խաղալ և ավելի շատ գոլեր խփել:
«Նապոլիի» դեմ խաղում ես կարողացա գոլ խփել, բայց դա թիմին չօգնեց հաղթել, այնպես որ գոլը նշանակություն չունի, ուղղակի հաջողվեց», – Էրիկսենի խոսքերը մեջբերում է football-italia-ն: