fbpx
Սպորտ

Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ Բարսելոնա. Պյանիչ

«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչն մամուլի ասուլիս է տվել իր նոր թիմի կազմում:

Նա հայտնել է, որ հպարտ է, որ տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Միշտ հիացել եմ, երբ դիտել եմ «Բարսելոնայի» հանդիպումները: Ցանկանում եմ հնարավորինս երկար ժամանակ անցկացնել այստեղ և բազմաթիվ գավաթներ նվաճել:

Այժմ ակումբը ծանր վիճակում է: 2:8 հաշվով կրած պարտությունը ծանր ազդեցություն է ունեցել թիմի վրա, սակայն վստահ եմ, որ մենք շատ արագ հաղթահարելու ենք դժվարությունները և սկսելու ենք հաղթանակներ տոնել»,-ասել է Պյանիչը:

Այս մասին տեղեկանում ենք «Բարսելոնայի» մամուլի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ