Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ, որպեսզի առգրավի Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը», – գրել է Աշոտյանը:
Աշոտյանը մեկնաբանություններում հայտնել է, որ նյութերը տրամադրվել են քննիչին։