ՆԱՍԱ-ի արբանյակից ստացված տվյալների համաձայն ՝ մոլորակի վրա հրաբխի ամենահզոր ժայթքումներից մեկն այնքան մեծ քանակությամբ ջրային գոլորշի Է արտանետել մթնոլորտ, որ այն, հավանաբար, ժամանակավորապես ջերմացնի Երկրի մակերևույթը:
Երբ հունվարի 15-ին Տոնգայի մայրաքաղաքից դեպի հյուսիս 40 մղոն (65 կմ) հեռավորության վրա տեղի է ունեցել Խունգա Տոնգա -Խունգա Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը, Այն ցունամիի Է առաջացրել, ինչպես նաև ձայնային հարված, որը տարածվել է ամբողջ աշխարհում ՝ երկու անգամ:
Ժայթքումը երկրի մակերևույթից 8-ից մինչև 33 մղոն (12-ից մինչեւ 53 կիլոմետր) բարձրության վրա գտնվող ստրատոսֆերա է նետել ջրային գոլորշու բարձր սյուն:
ՆԱՍԱ-ի արբանյակից հայտնաբերված ջուրը բավարար էր օլիմպիական մեծության 58000 լողավազան լցնելու համար։
Հայտնաբերումը կատարվել է ՆԱՍԱ-ի Aura արբանյակի Microwave Limb Sounder գործիքի միջոցով:
Արբանյակը չափում է ջրի գոլորշիները, օզոնը և մթնոլորտային այլ գազերը: Ժայթքումից հետո գիտնականներին զարմացրել են ջրի գոլորշիների ցուցանիշնրրից:
ՆԱՍԱ-ն ասում է, որ Տոնգայի ժայթքումը «հարյուր անգամներ» ավելի հզոր է եղել, քան Հիրոսիմայի ատոմային ռումբը։
Նրանք գնահատում են, որ ժայթքումը 146 տերգրամ ջուր է հասցրել ստրատոսֆերա: Մեկ տերագրամը համարժեք է տրիլիոն գրամի, և այս դեպքում այն հավասար է ստրատոսֆերայում արդեն առկա ջրի 10%-ին։
Դա գրեթե չորս անգամ գերազանցում է ջրային գոլորշու քանակությունը, որը հասել է ստրատոսֆերա 1991 թվականին Ֆիլիպիններում Պինատուբո լեռան ժայթքումից հետո:
Ջրի գոլորշիների բացահայտումների մասին նոր ուսումնասիրությունը հրապարակվել է հուլիսին Geophysical Research Letters-ում:
«Մենք երբեք նման բան չենք տեսել», – իր հայտարարության մեջ ասել է հետազոտության հեղինակ Լուիս Միլանը, որը մթնոլորտի մասնագետ է Հարավային Կալիֆոռնիայում: