ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 9-ին նրա տան զննությամբ հայտնաբերվեց կանեփի 25 բույս, իսկ բակում կայանված, չշահագործվող մեքենայում պլաստմասսե 15 տարա կար, որոնցից 8-ը՝ կանեփանման բույսերով:
«43-ամյա տղամարդու ննջասենյակում էլ ոստիկանները հայտնաբերեցին հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, և «Կալաշնիկովի» ինքնաձիգի փամփշտատուփ:
- Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 111 անձի
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
