fbpx
Աշխարհ

Հրադադարի հաստատումից հետո Սիրիա մուտք գործած թուրքական զինմեքենաների թիվը հասել է շուրջ 820-ի

Մարտի 6-ից հաստատված հրադադարից հետո թուրքական կողմը շուրջ 820 զինմեքենա է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ: Այս մասին տեղեկացնում է «Մարդու իրավունքների սիրիական դիտորդություն» կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին թուրքական և ռուսական կողմերի բանակցություններից հետո հրադադարի համաձայնագիր կնքվեց, որով նախատեսվում է Լաթաքիա-Հալեպ մայրուղու ապստամբների վերահսկողության տակ գտնվող հատվածում խաղաղապահ գործառույթ իրականացնող ռուս-թուրքական միացյալ զորամիավորումների տեղակայում:

Ընդհանուր առմամբ՝ Իդլիբում իրավիճակի էսկալացումից հետո թուրքական կողմը ավելի քան 9000 զինվոր և 4200 զինմեքենա է տեղակայել վիճելի տարածքներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ