fbpx
Արցախ

ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 146 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղնախկին բնակության վայր է վերադարձել 48 840 մարդ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մաքրվել է 37.6 հա տարածք, ոչնչացնելու համար հայտնաբերվել և դուրս է բերվել 689 պայթուցիկ նյութ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում (2020 թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 517,8 հա տարածք, 197,8 կմ ճանապարհ, 750 շենք-շինություն, այդ թվում ՝ 24 սոցիալական նշանակության կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ