fbpx
Աշխարհ

Հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիային

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ին, լրացել է 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական Hürriyet թերթի տեղեկատվությամբ՝ հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության տակ:

Նշվում է, որ հրադադարը չի երկարաձգվելու, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այն քուրդ զինյալների դեմ, որոնք դուրս չեն գա վերոհիշյալ շրջաններից:

Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի և ամերիկյան իշխանությունների հետ ձեռք բերված կրակի դադարեցման հետևանքով քրդական ուժերին պատկանող 125 զրահամեքենա է դուրս եկել այդ շրջաններից և շարժվել դեպի Հասեքեի կողմ:

Չհաստատված տեղեկություններով՝ YPG-ի շուրջ 1000 զինյալ է լքել գոտին, իսկ ավելի քան 40 զինյալ հանձնվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ