Սպորտ
15:10 13/02/2020

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 16 մարզիկ

Փետրվարի 23-ից մարտի 3-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կունենա 16 ներկայացուցիչ, որոնք արդեն մեկնել են Վրոցլավ՝ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Գնդակային հրաձգության (10 մ) Եվրոպայի առաջնությունը նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգրերի վերջին խաղարկությունը լինելու է մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք մրցաշարում: Վարկանիշ կարող են ձեռք բերել միայն հրացան և ատրճանակ ձևերի մեծահասակ մարզիկները, յուրաքանչյուր ձևում խաղարկվելու է 2 ուղեգիր: Հայաստանի հավաքականից վարկանիշի համար կպայքարի 7 մարզիկ՝ 4 մարզիկ հրացան ձևից և 3 մարզիկ ատրճանակ ձևից:

Հայաստանի հրաձգության հավաքականը Վրոցլավ է մեկնել հետևյալ կազմով՝

  • Սեյրան Նիկողոսյան – գլխավոր մարզիչ
  • Անդրանիկ Այվազյան – մարզիչ
  • Ռազմիկ Մինասյան – մարզիչ
  • Հրաչիկ Բաբայան – հրացան (մեծահասակ)
  • Քրիստիան Լաուեր – ատրճանակ (մեծահասակ)
  • Իրինա Լաուեր – հրացան (մեծահասակ)
  • Ալլա Պողոսյան – հրացան (մեծահասակ)
  • Զավեն Իգիթյան – ատրճանակ (մեծահասակ)
  • Նորայր Առաքելյան – ատրճանակ (մեծահասակ)
  • Էլմիրա Կարապետյան – ատրճանակ (մեծահասակ)
  • Հովհաննես Մարգարյան – վազող թիրախ (մեծահասակ)
  • Լիլիթ Մկրտչյան – վազող թիրախ (մեծահասակ)
  • Արուսյակ Գրիգորյան – վազող թիրախ (մեծահասակ)
  • Գոհար Հարությունյան – վազող թիրախ (մեծահասակ)
  • Միլենա Պողոսյան – հրացան (երիտասարդ)
  • Հայկ Բաբայան – հրացան (երիտասարդ)
  • Վրեժ Թորոսյան – հրացան (երիտասարդ)
  • Նարե Գաբրիելյան – ատրճանակ (երիտասարդ)
  • Գոռ Խաչատրյան – վազող թիրախ (երիտասարդ):

Հիշեցնենք, որ Հայաստանը գնդակային հրաձգությունից դեռ չունի Օլիմպիական խաղերի վարկանիշ:

Գրում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ