fbpx
Աշխարհ

Հրաձգություն ԱՄՆ-ի սինագոգներից մեկի մոտ․ կան վիրավորներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Fox News-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է մեկ տղամարդ։

Տեղի ունեցածից կարճ ժամանակ առաջ աջ արմատական կայքերից մեկում JohnTEarnest անունով օգտատիրոջ կողմից հրապարակվել է հակասեմական բնույթի նամակ։ Նրա անունը համընկնում է 19-ամյա կասկածյալ Ջոն Իրնեսթի անվան հետ։

Օգտատերը հրապարակման մեջ նշել է, որ ոգեշնչվել է անցած տարվա հոկտեմբերին Փիթսբուրգի սինագոգում, ինչպես նաև այս տարվա մարտին նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթում կատարված հարձակումերից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ