fbpx
Աշխարհ
20:40 10/12/2019

Հրաձգություն՝ Չեխիայի հիվանդանոցներից մեկում. զոհվել է վեց մարդ

Չեխիայի արևելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:

Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էին չորս զոհի և երկու ծանր վիրավորի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Նախնական տվյալներով՝ միջին տարիքի անհայտ անձը սկսել է կրակել հիվանդների ու աշխատակիցների ուղղությամբ:

Հրաձգության շրջանից տարհանվել են տասնյակ մարդիկ: Պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը կասկածյալին մահացած վիճակում հայտնաբերել է իր մեքենայում: Նա ինքնասպանություն է գործել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ