fbpx
Քաղաքականություն

ՀՌԱՀ 2 անդամների քվեարկությունը խոսում է նրանց ոչ օբյեկտիվության մասին

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է, որ ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ։

«Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները:

Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և «Նոր Հայաստանը»: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց էր մնացել, քանի որ մրցույթի միակ մասնակից «Շանթ սպորտը» չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը, 2021-ի ապրիլի 4-ին ՀՌԱՀ-ը նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար։ Մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր ներկայացրեցին «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։

Նշենք, որ «Փաստինֆո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրը նախկին գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանն է։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հիմնադրվել է 2000 թվականին, 50%-ի բաժնետերը Նատալյա Մարտինյանն է, մյուս 50%-ը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Մայրապետյանը բաժնեմաս ունի նաև Ռոբերտ Քոչարյանի որդու հետ կապվող «Տոյոտա Երևան» ընկերությունում։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, թեև ունի համապետական սփռման՝ բոլորիս հայտնի սլոթ, բայց նաև դիմել էր մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիք հիմնելու հայտով:

Մրցույթի արդյունքում հաղթել է Հանրայինը, իսկ Հ2-ը զրկվել է եթերից: Մենք ուսումնասիրել ենք հանձնաժողովի անդամների՝ հայտ ներկայացրած ընկերություններին տրված գնահատականները՝ հասկանալու, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ։

Գնահատման կարգը
Անդրադառնալով ՀՌԱՀ-ում հայտերի գնահատմանը՝ նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտ ներկայացրած ընկերությունները գնահատում է հաշվի առնելով հետևյալ 7 կետերը՝ մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագիրը, ֆինանսական աղբյուրների հիմնական փաստաթղթերը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները, աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ տեղեկությունները, էթիկայի կանոնագիրը, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։

Մրցույթի արդյունքում հանձնաժողովն ամենաբարձր միավորները տվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ընդհանուր 646 միավոր, Հ2-ը ստացել էր 635 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 595 միավոր։

Ընկերությունների ներկայացրած հայտերը գնահատում է հանձնաժողովը՝ 20 բալանոց համակարգով։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում ՀՌԱՀ-ի 6 անդամները՝ Արմեն Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Ռոլանդ Շառոյանը, Վլադիմիր Օհանյանն ու ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը»։

 

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ