Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր հրաժարական է տվել: Այս մասին րոպեներ առաջ հայտնեց Ռիա Նովոստին:
«Ես որոշում կայացրի դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ», – ասել է նա հանրապետական հեռուստաալիքների եթերից՝ դիմելով հանրությանը:
Հիշեցնենք, որ Նազարբաևը կառավարում էր Ղազախստանը՝ սկսած 1990 թվականից, իսկ 2015 թվականին նրան վերընտրեցին հինգերորդ անգամ՝ որպես նախագահ:
Չնայած անսպասելի հրաժարականին՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է պահել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև պահելու է երկրի Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։
«Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- ասել է նա իր տեսաուղերձում: