fbpx
Քաղաքականություն

Հրաժարական տալու փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է․ Գլխավոր դատախազ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասաց՝ հրաժարական տալն ինքնանպատակ չէ, եթե որևէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է, հրաժարական տալու փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է, և հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնեական պարտականությունները քո համոզմունքով իրականացնելու համար ունես խոչընդոտներ, եթե այդ խոչընդոտները չունես և նախանձախնդիր ես քո պատասխանատվության հարցում, կարծում եմ, որ դա ճանապարհ չէ։

Դատախազը անդրադարձավ դիտարկմանը, թե Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տվել ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իր այցի ժամանակ բողոքի ակցիաներ անող և իրեն հայհոյող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու համար, և հարցին՝ արդյո՞ք սա գործադիր մարմնի կողմից միջամտություն չէ իրավապահ մարմինների աշխատանքին, ու իրեն նման հրահանգ իջեցվե՞լ է, Դավթյանն արձագանքեց․

«Ինձ նման հրահանգ չի իջեցվել, այդ պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ, և տեղի ունեցած իրադարձություններին Կառավարության ղեկավարը, կարծում եմ, իր ենթակաների հետ կարող է կիսվել․ ինչո՞ւ եմ օգտագործում այդ բառը, որովհետև եթե դրա անունը դնեք հրահանգ, միևնույն է, քրեական վարույթում ամեն ինչ իրականացվում է այնպես, ինչպես նախատեսում է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ անկախ նրանից, թե ով ում ինչ հրահանգ է տվել»,-ասաց Դավթյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ