Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Բելառուսի վերաբերյալ, որով դատապարտում է երկրում իշխանությունների գործողությունները ընդդիմության դեմ և պահանջում է պատժամիջոցներ կիրառել երկրի ղեկավարի ու անվտանգության ապարատի նկատմամբ։
Այդ որոշմամբ կառույցը նաև հրաժարվում է Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես Բելառուսի նախագահ։
Եվրախորհրդարանը համապատասխան փաստաթղթով կոչ է անում ԵՄ-ին լայն և արդյունավետ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի «ընտրակեղծիքների, բռնությունների և բռնաճնշումների» կազմակերպիչների նկատմամբ։

