ՊՍԺ-ն չի հրաժարվել Ռոնալդուին թիմ հրավիրելու մտքից

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
ronaldu

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ի իր էջում։

ՊՍԺ-ն դեռ տարվա սկզբին էր ցանկանում ձեռք բերել Ռոնալդուին, սակայն ակումբի նոր սպորտային տնօրեն Լուիշ Կամպոսն ուզում էր երիտասարդացնել թիմի կազմը։

Աղբյուրի համաձայն՝ հավանականություն կա, որ Ռոնալդուն տեղափոխվի Լիսաբոնի «Սպորտինգ»։ Սակայն այս տրանսֆերը կախված է «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումից ու Ռոնալդուի վերաբերյալ որոշումից։

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցի ժամանակ մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, որից հետո լուրեր էին տարածվել անգլիական ակումբի՝ պորտուգալացի աստղի հետ պայմանագիրը խզելու ցանկության մասին։

Ամենաթարմ