fbpx
Սպորտ

Բրազիլիայում հրաժեշտ են տվել լեգենդար Պելեին

Բրազիլիայի Սանտուս քաղաքի համանուն ակումբի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել լեգենդար ֆուտբոլիստ Պելեին:

Հրաժեշտի արարողությունը տևել է մեկ օր։ Հազարավոր մարդիկ Բրազիլիայի ազգային հավաքականի 10 համարի մարզաշապիկով կամ «Սանտուս» ակումբի համազգեստով, որի կազմում Պելեն անցկացրել է իր կարիերայի հիմնական մասը, եկել են հարգանքի տուրք մատուցելու լեգենդին։

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ Սան Պաուլոյի մասնավոր կլինիկայում 82 տարեկան հասակում։ Նրա մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ