Իրավական
16:45 05/04/2019

Հրամանատարին սպանելու փորձի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է հրամանատարին սպանելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ