fbpx
Իրավական

Հրապարակային հարց ՄԻՊ Արման Թաթոյանին

Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին հրապարակային հարց եմ ուզում ուղղել․

Պարոն Թաթոյան, Ձեր ՄԻՊ ընտրվելու ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ եղել են և Դուք ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ չեն եղել: Այն ինձ հայտնի քաղաքական ու լրագրողական համայնքի կողմից գնահատվեց որպես անհամարձակ քայլ:

Ես այդ ժամանակ աշխատում էի Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական և մեծ հիասթափություն առաջացրեց Ձեր տված պատասխանը, քանի որ հենց նույն դահլիճում էր գտնվում, օրինակ, նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, որոնք մի քանի դրվագներով եղել էին քաղբանտարկյալներ, նաև վիրավորական էր որպես քաղաքացի լսել իր իրավունքների պաշտպանի կողմից այդ բացահայտ սուտը:

Ես նույն հարցը, արդեն փաստված՝ տասնյակից ավել մարդկանց գործերով թե՛ Եվրադատարանի, թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով, ուղղում եմ Ձեզ. Հայաստանում եղե՞լ են քաղբանտարկյալներ:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4110261955652334

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ