fbpx
Ժամանց

Հրապարակվել է Ջոնի Դեփի դստեր մասնակցությամբ Կուռք սերիալի թրեյլերը

HBO-ն հրապարակել է Euphoria-ի հեղինակ Սեմ Լևինսոնի Idol-ի դեբյուտային թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է հեռուստաընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում։

Նախագծի թողարկումից առաջ քննադատված սյուժեն պատմում է երիտասարդ երգչուհի Ջոսլինի մասին, որին մարմնավորում է Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոզ Դեփը, ով ռոմանտիկ հարաբերություններ է զարգացնում գիշերային ակումբի տիրոջ և Լոս Անջելեսի գաղտնի պաշտամունքի անդամի հետ։

Նրան մարմնավորել է կանադացի փոփ երաժիշտ The Weeknd-ը (արտիստի իսկական անունը Աբել Տեսֆայե է)։

Idol-ի դերասանական կազմում ընդգրկված են նաև Թրոյա Սիվանը, Սյուզան Սոնը, Մոզես Սամնին, Ջեյն Ադամսը, Հենք Ազարիան, Blackpink-ի անդամ Ջեննին և այլն։ Շոուի պրեմիերան կկայանա HBO Max-ով հունիսի 4-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ