Զինված Ուժեր

Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Ադրբեջանում կայացած զորավարժություններին:

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebbf6621227b70015d236ae”
});

«Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։

Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։

Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5ebc12a3eb6e410015f0c167”
});

Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։

Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր…

Geplaatst door Tigran Abrahamyan op Dinsdag 11 augustus 2020

(intent = window.intent || []).push({
containerId: “PID_5f3055f6039073001695c8ba”
});

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ