fbpx
Իրավական

Հրապարակվել է 13 ռազմագերիների մեղադրական եզրակացությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրգործով դատական հերթական նիստը՝ դատավոր Ազատ Մեջիդովի նախագահությամբ։

13 հայ ռազմագերիներն են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։

Ըստ լրատվամիջոցի՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ հայ գերիները, իբր, «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր, ստեղծել են զինված խմբավորում, նոյեմբերի 17-ին անօրինական կերպով անցել են պետական սահմանն ու դիրքեր գրավել Հադրութի անտառներում»։

Ըստ մեղադրական եզրակացության` հայ գերիներն «ահաբեկչական գործողություններ են իրականացրել»:

Նաև հայտարարվել է, որ եթե նշված հանցանքների մեղադրանքը հաստատվի, ապա հայ գերիներին սպառնում է 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Լրատվամիջոցը հավելում է, որ հայտարարվել է ընդմիջում, որից հետո մեղադրյալները ցուցմունքներ են տալու:

Այս մասին հայտնում է Trend լրատվամիջոցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ