fbpx
Ժամանց

10:00 3/10/2019

Հրապարակվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց զուցակը․ Forbes

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը:

Առաջին տեղը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 114 մլրդ դոլար: Նախորդ տարի նրա կարողությունը գնահատվում էր 160 մլրդ դոլար: Բեզոսը տասնյակ միլիարդովոր դոլարներից զրկվել է ամուսնալուծության գործընթացի պատճառով, ինչի հաշվին էլ նրա նախկին կինը՝ Մաքքենզին, առաջին անգամ հայտնվել է ամենահարուստ ամերիկացիների ցանկում. 36,1 մլրդ դոլարով նա զբաղեցրել 15-րդ հորիզոնականը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որը երկար տարիներ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այս տարի նրա կարողությունը գնահատվել է 106 մլրդ դոլար:

Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 80,8 մլրդ դոլարով: Նրան հաջորդում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 69,6 մլրդ դոլարով:

Հաջորդիվ ցանկում ներկայացված են Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և ուրիշներ:

Վերեվ