Հեղինակավոր Global Firepower հետազոտական կենտրոնի վերլուծաբանները կազմել են երկրների նոր վարկանշային աղյուսակը (Military Strength Ranking-2020)՝ ըստ ռազմական հզորության:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել պետությունների ներուժը սպառազինման, անձնակազմի առումով, այս կամ այն տեսակի զորքի առկայությունը, տնտեսական վիճակը, բնակչության թվաքանակը և այլ ցուցանիշներ: Գնահատվել են 138 երկրի տվյալներ:
Հայաստանն այս տարվա ցուցակում զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը: Ըստ վարկանշի՝ մեր երկրի ռազմական բյուջեն կազմում է 1 մլրդ 385 մլն դոլար, արտաքին պարտքը՝ 10 մլրդ 410 մլն դոլար: Ընդհանուր զինվորական անձնակազմը ընդգրկում է 245 000 մարդ, որոնց թվում ակտիվ կազմը 45 000 է: Օդուժի առումով Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը:
Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 93-րդ, Թուրքիան՝ 13-րդ, Իրանը՝ 14-րդ: Առաջատար եռյակը կազմում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը: