fbpx
Ժամանց

Հրապարակվել է Կրոսի մասին ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Broadview Pictures կինոընկերությունը հրապարակել է Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի մասին կինոնկարի թրեյլերը:

29-ամյա ֆուտբոլիստի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 4-ին: «Կրոս» անվանումը ստացած ֆիլմը կպատմի ֆուտբոլիստի և՛ սպորտային, և՛ մարդկային որակների մասին:

Հիշեցնենք, որ վերջերս Կրոսը մինչեւ 2023-ի հունիսի 30-ը երկարաձգել էր «Ռեալի» հետ գործող պայմանագիրը: Կիսապաշտպանը 2014-ի ամռանը Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել «Ռեալ»։ Նրա տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ