fbpx
ՏՏ

Հրապարակվել է տարվա լավագույն սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը

Business Insider-ը հրապարակել է 2019 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Աղյուսակի առաջատարը OnePlus 7T-ն է: Նշվում է, որ այն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։

Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը, որն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։

IPhone-ին աղյուսակում հաջորդում է OnePlus 7 Pro-ն։ Սա իր հերթին առանձնանում է մատնահետքերի և դեմքի ճանաչման սենսորների գերարագ աշխատանքով։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Google կորպորացիայի Pixel 3a և Pixel 3a XL-ը, ինչպես նաև OnePlus 6T-ն, Samsung Galaxy S10e-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy Note 10 Plus-ը, Samsung Galaxy S10ն ու Galaxy S10 Plus-ը, iPhone 11 Pro-ն ու iPhone 11 Pro Max-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ